Թուրքիայում 5.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում հունվարի 22-ի երեկոյան 5.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Նախնական տվյալներով` զոհեր չկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Մանիս շրջանի Քրքագաչ և Ախիսար քաղաքներում: Ախիսարում փլուզվել է մի քանի տուն:
Աղբյուրը հայտնում է, որ քաղաքներում այժմ հանգիստ է, խուճապ չկա, թեև բնակիչներից շատերը չեն ցանկանում տուն վերադառնալ և մնում են փողոցներում:










