ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել. կա 4 զոհ

02:29 • 23.01.20

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Կորոնա քաղաքի օդանավակայանի տարածքում կործանվել է փոքրիկ ինքնաթիռ, որի մեջ գտնվող բոլոր 4 մարդիկ մահացել են: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Ինքնաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է մահացել: Ինքնաթիռից տեղի է ունեցել ավիավառելիքի արտահոսք, ինչի հետևանքով հրհեդ է բռնկվել, որը հաջողվել է արագ մարել»,- գրված է հայտարարությունում:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է օդակայանի տարածքի արևելյան հատվածում, որը ժամանակավոր փակվել է դեպքի պատճառների և հանգամանքների քննության համար: