Բացառիկ տեսանյութ. ինչպես է զինված անձը ներխուժում «Էրեբունի պլազա». Yerevan.today
Yerevan.today–ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է «Էրեբունի պլազա» ներխուժած անձը կրակում շենքի ներսում։
Հիշեցնենք, որ անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
«Էրեբունի պլազայում» անկանոն կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է։










