Ինչպես է Ոստիկանությունը տեղափոխում «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

17:36 • 23.01.20

Yerevan.Today-ը նկարահանել է այսօր «Էրեբունի պլազա»-ի տարածքում կրակոցներ արձակած անձի՝ Ոստիկանությունը տեղափոխելու կադրերը։

Նրան դեպքի վայրից տեղափոխել են ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով:

Հիշեցնենք, որ անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։