ԱՄՆ-ն նոր վիզային սահմանափակումներ է հաստատել իրանցիների համար

23:30 • 23.01.20

Միացյալ Նահանգները դադարեցրել են մուտքի արտոնագրեր տրամադրել Իրանի այն քաղաքացիներին, որոնց ժամանումը երկիր պայմանավորված է առևտրային գործարքներին մասնակցելու և փոխադարձ ներդրումներ անելու գործոնով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ Ներգաղթի քաղաքացիության ծառայության հաղորդագրության մեջ:

Նոր վիզային սահմանափակումներն իրանցիների համար պայմանավորված են Վաշինգտոնի՝ Բարեկամության մասին երկկողմ համաձայնագրից դուրս գալով, տնտեսական հարաբերություններով և 1955-ին Թեհրանի հետ հաստատված հյուպատոսական իրավունքներով:

«Իրանի քաղաքացիներն այլևս E-1 արտոնագիր (աշխատանքի թույլտվություն ստանալու համար) և E-2 արտոնագիր (ոչ ներգաղթային արտոնագիր ԱՄՆ-ում ձեռնարկություն բացելու համար, որում սեփականատերը ներդրել է կապիտալի զգալի մասը) ստանալու իրավունք չունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ իրանի քաղաքացիները, որոնք ներկա պահին ԱՄՆ-ում են գտնվում այդ երկու տեսակի արտոնագրերով, կարող են մնալ մինչև արտոնագրի ժամկետի սպառվելը: