Google-ի ծառայություններում խափանումներ են սկսվել աշխարհի մի շարք երկրներում. Օգտատերերը դժգոհություններ են հայտնել

01:51 • 24.01.20

Օգտատերերը զանգվածային դժգոհություններ են հայտնել աշխարհի խոշորագույն որոնողական ինտերնետ համակարգը հանդիսացող Google-ի ծառայություններում սկսված խափանումների պատճառով: Այս մասին գրում է Газета-ն՝ հղում տալով Downdetector-ի տվյալներին:

Ամենաշատը մարդիկ դժգոհել են այն պատճառով, որ չեն կարողացել օգտվել YouTube վիդեոհոսթինգի և Gmail փոստի ծառայություններից:

Օգտատերերի մոտ 65%-ը հայտնել է, որ չի ստացվել մուտք գործել այդ հավելվածներ, ևս 34%-ի համար անհասանելի է եղել այդ ծառայություններում որոնման հնարավորությունը:

Տվյալների համաձայն՝ Google-ի հավելվածները համեմատաբար վատ են աշխատել ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Կոլումբիայում: Բացի դա, խնդիրներ են նկատվել նաև ՌԴ մի շարք քաղաքներում: