Ալբերտ Էյնշտեյնն այժմ «լեզու է հանում» շվեյցարական, աշխարհի ամենափոքր ոսկե մետաղադրամի վրա

01:17 • 24.01.20

Շվեյցարիայում թողարկել են աշխարհի ամենափոքր ոսկե մետաղադրամը, որի տրամագիծը փոքր է 3 միլիմետրից, իսկ վրան պատկերված է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնն է, գրում է Associated Press-ը:

Շվեյցարիայի մետաղադրամների տունը(Swissmint)՝ պարզաբանել է, որ մետաղադրամի տրամագիծը 2.96 մմ է, քաշը՝ 0.063 գրամ, արժեքը՝ մոտ 0.26 դոլար:

Հաղորդվում է, որ ֆիզիկոսի՝ լեզուն դուրս հանած պատկերով թողարկված մետաղադրամները 999-ն են, որոնք կվաճառվեն մոտ 185 եվրոյով (մոտ 200 դոլարով): Դրանք կվաճառվեն հատուկ խոշորացույցի հետ միասին, որը թույլ կտա տեսնել Էյնշտեյնի դեմքը: