Հունական կառավարական կայքերը կրկին կիբերհարձակման են ենթարկվել

04:05 • 24.01.20

Հունական կառավարական կայքերը հինգշաբթի երեկոյան կիբերհարձակման են ենթարկվել: Այս մասին հաղորդել է երկրի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը, գրում է РИА Новости-ն:

«Բնականոն աշխատանքն, առանց որևէ տեխնիկական հետևանքների, վերականգնված է նման խնդիրները վերացնելու հարցով մասնագետների խմբի ջանքերից հետո»,- ասել է նա: 

Նշենք, որ սա այս շաբաթ հունական կառավարական կայքերի վրա կիբերհարձակման արդեն երկրորդ դեպքն է: Նախորդը տեղի էր ունեցել հունվարի 17-ին թուրք ցանցահենների միջոցով: