Starbucks-ը կաթի փոխարեն բուսական այլընտրանքներ է առաջարկում` հանուն շրջակա միջավայրի պահպանման

11:25 • 24.01.20

Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցն իր հաճախորդներին կոչ է արել հրաժարվել սննդային սովորական բաղադրիչներից` հանուն շրջակա միջավայրի: Ավանդական կաթի փոխարեն հաճախորդներին խորհուրդ է տրվել բուսական այլընտրանքներ օգտագործել, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Ընկերությունից հայտնել են, որ, օրինակ, սուրճի` հարած սերուցքի պատրաստումը շրջակա միջավայրին ավելի շատ վնաս է հասցնում, քան մասնավոր ինքնաթիռի թռիչքը:

Գործակալությունը նշում է, որ կաթնամթերքի արտադրությունն է դարձել ընկերության կողմից ածխածնի արտանետումների հիմնական պատճառը: Starbucks-ից հավաստիացրել են, որ սրճարանների հաճախորդների մոտ 20 տոկոսն արդեն անցել է այլընտրանքային կաթին:

Մինչ 2030 թվականն ընկերությունը ցանկանում է կիսով չափ կրճատել ածխաթթու գազի արտանետումների չափը և աղբավայրեր ուղարկվող աղբի քանակը: