Ծանոթությունների Tinder հավելվածում ոստիկանությանը կանչելու կոճակ կհայտնվի այն դեպքերի համար, երբ ժամադրությունը ծրագրվածի պես չի անցնի

06:03 • 24.01.20

Ծանոթությունների համար նախատեսված հայտնի Tinder հավելվածում ահազանգի կոճակ կհայտնվի՝ ոստիկաններին զգուշացում ուղարկելու համար, եթե հանդիպման ընթացքում չնախատեսված դեպքեր լինեն: Այս մասին հայտնել է ծառայության հեղինակ, Match Group ընկերության մամուլի ծառայությունը, գրում է Life-ը:

Նշվում է, որ մոտ ապագայում կլինեն մի շարք թարմացումներ, որոնք ուղղված կլինեն օգտատերերի անվտանգությանը: Դրա համար ծառայության հեղինակը մտադիր է Tinder-ում մասամբ ներդնել Noonlight-ի հարթակ, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի դիմել արտակարգ ծառայություններ:

Անտվտանգությանն ուղղված ևս մեկ քայլ կլինի հավելվածի օգտահաշիվները հաստատելու նոր պահանջները: Այժմ անհրաժեշտ կլինի իրական ժամանակում արված մի քանի սելֆի ուղարկել, որպեսզի բացառվեն կեղծ օգտահաշիվները:

Բացի դա, հնարավwրություն կլինի նշել առաջիկա ժամադրության ամսաթիվը, ինչպես նաև այն, թե ում հետ է այն տեղի ունենալու:

Հավելվածի հեղինակները ենթադրում են, որ սա զսպող գործոն կլինի անցանկալի իրավիճակները կանխելու համար: ԱՄՆ տարածքում օգտատերերի համար նոր հնարավորությունները հասանելի կլինեն արդեն հունվարի վերջին, իսկ հետագայում այն հասանելի կլինի նաև այլ երկրներում:

Ծանոթությունների Tinder հավելվածում ոստիկանությանը կանչելու կոճակ կհայտնվի այն դեպքերի համար, երբ ժամադրությունը ծրագրվածի պես չի անցնի