Փետրվարին Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ կանցնի

11:42 • 25.01.20

163373 համարի աստերոիդը փետրվարին կանցնի Երկիր մոլորակի կողքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը` ՆԱՍԱ-ին հղումով: 

Հաղորդվում է, որ աստերոիդի տրամագիծը 440-990 մետր է: 

Ամերիկյան գործակալության տվյալների համաձայն` աստերոիդը Երկիր մոլորակի հետ ամենամոտ հեռավորության վրա կգտնվի փետրվարի 15-ին: 

163373 համարի աստերոիդը հայտնաբերվել է 1995 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն դասվում է «Ապոլոնների» խմբին, որոնց թռիչքային ուղիները հատում են Երկրի ուղեծիրը, այդ իսկ պատճառով համարվում են պոտենցիալ վտանգավոր:

Փետրվարին Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ կանցնի