Եգիպտոսում գողերի շնորհիվ հայտնաբերվել է պատմական արժեքավոր իրերի՝ 60 տարի փակ մնացած պահեստը
Եգիպտոսի անվտանգության մարմինները հայտնաբերել են հնագույն գտածոների՝ 60 տարվա ընթացքում փակ մնացած պահեստն այն թալանելու մասին ստացված տեղեկության շնորհիվ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, պետանվտանգության աշխատակիցները զբոսաշրջային ոստիկանության հետ համատեղ հաղորդում են ստացել, որ որոշ չարագործներ փորձում են թալանել հազվագյուտ պատմական գտածոների պահեստը Կահիրեի մոտակայքում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինտենսիվ որոնումների արդյունքում պահեստը հայտնաբերվել է հինեգիպտացի վեզիր Պտահհոտեպ Առաջինի դամբարանի մոտակայքում: Պահեստն ընդգրկված չի եղել հնագույն հուշարձանների նախարարության գրանցամատյանում, և պատկան մարմինները դրա մասին տեղյակ չեն եղել:
Պահեստը բաղացած է դամբարանին կից երկու սենյակից, որի կողպեքի վրա առկա է վերակացուի ստորագրությունը, որն էլ այն փակել է 1960 թվականին: Պահեստում հայտնաբերվել է մումիաներով 12 սարկոֆագ և այլ պատմական բարձրարժեք իրեր:
.png?1580144848735)










