Նոր աստղադիտակը ֆիքսել է Արևի մակերևույթի՝ առ այսօր արված ամենամանրակրկիտ պատկերը
ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի Daniel K. Inouye Solar Telescope արևային աստղադիտակը, որը տեղադրված է Հավայիներում, ֆիքսել է Արևի մակերևույթի՝ առ այսօր արված ամենամանրակրկիտ պատկերը:
Ինչպես հայտնում է հիմնադրամի պաշտոնական կայքը, նոր հրապարակված կադրում պատկերված է Արևի մակերևույթը ծածկող պլազման, որը, ինչպես երևում է, եռում է:
Տեխաս նահանգի մեծությամբ ահռելի կոնվեկցիոն բջիջներում տաքությունն Արևի ներսից դուրս է գալիս դեպի մակերևույթ, մինչդեռ մյուս բջիջները զովանում են ու հետ գնում դեպի ներս: Այսպիսով՝ տեղի է ունենում ջերմափոխանակում:
Աստղադիտակը տվյալներով է փոխանակվելու ամերիկյան և եվրոպական արևային արբանյակների հետ՝ երկնային լուսատուի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու, ինչպես նաև հասկանալու համար՝ ինչպես է այն ազդում Երկրի վրա:










