Չելյաբինսկ-Մոսկվա չվերթն իրականացրած ինքնաթիռի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության՝ Չելյաբինսկ-Մոսկվա չվերթն իրականացրած օդանավի ուղևորներից մեկին մահացած են գտել:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամլո ծառայությանը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին:
«Այսօր Չելյաբինսկ-Մոսկվա չվերթի ժամանակ, նախնական տվյալներով, օդանավի վայրէջք կատարելուց հետո ուղևորներից մեկին չի հաջողվել արթնացնել: Նրա հետ ուղեկցորդ է եղել: Օդանավ ժամանած բուժաշխատողներն արձանագրել են նրա մահը»,- ասվում է մամլո հաղորդագրության ավիաընկերության մեջ:










