Ֆիլ արջամուկը գարնան վաղ գալուստ է կանխագուշակել (տեսանյութ)

23:33 • 02.02.20

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի քաղաքում Ֆիլ անունով արջամուկն, ավանդույթի համաձայն, փետրվարի 2-ին կանխատեսում է արել՝ հայտնելով ամերիկացիներին գարնան շուտ գալու մասին:

Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, 5 կգ կշռող արջամուկը վաղ առավոտյան դուրս է եկել իր բնից Gobbler's Knob բլրում:

ԱՄՆ-ում ազգային հավատալիքի համաձայն, եթե արջամուկը, դուրս գալով բնից, վախենում է իր ստվերից և նորից թաքնվում է, ապա ձմեռը կշարունակվի ևս մեկուկես ամիս: Եթե եղանակն ամպամած է, և Ֆիլը չի տեսնում իր ստվերը, գարնան վաղ գալուստ է ակնկալվում:

«Քանի որ ստվեր չկա, գարունը շուտ կգա», - հայտարարել է «Արջամկան ակումբի» ներկայացուցիչներից մեկը՝ դիմելով հատուկ այդ առիթվ հավաքված հազարավոր մարդկանց: