Փորձագետները խորհուրդ են տվել «Ֆուկուսիմայի» ճառագայթված ջուրը Խաղաղ օվկիանոսը լցնել

13:22 • 02.02.20

Ճապոնիայի կառավարության հետ համագործակցող փորձագիտական խորհուրդը, անդրադառնալով 2011թ. տեղի ունեցած երկրաշարժի և դրան հաջորդած հզոր ցունամիի հետևանքով ավերված «Ֆուկուսիմա» ատոմակայանի ճառագայթված ջուրը պահելու խնդրին, խորհուրդ է տվել ջուրն օվկիանոսը թափել: 

Ինչպես նշում է theguardian.com-ը արդյունաբերության նախարարությանը կից գործող խորհուրդը հանգել է այն եզրակացության, որ ավելի ճիշտ է թունավոր ջուրն օվկիանոսը լցնել, քան թե թույլ տալ, որ այն գոլորշիանա:

Մասնագետների խոսքով՝ նախքան Խաղաղ օվկիանոսը լցվելը, ջուրը կզտվի ռադիոակտիվ մասնիկներից: Այնուհանդերձ՝ դրա բաղադրությունում կպահպանվի ջրածնի իզոտոպ տրիտիումը, քանի որ դրա առանձնացումը շատ բարդ գործընթաց է:

Հայտնի է, որ միջուկային վթարից հետո ռադիոակտիվ ջուրը հավաքվում է կոնտեյներների մեջ, սակայն այժմ ատոմակայանն ահազանգում է, որ կոնտեյներները պահելու տեղ գրեթե չի մնացել:

Ներկայում Tokyo Electric ընկերությունն ունի մոտ 1.2 մլն տոննա պահեստավորած ռադիոակտիվ ջուր: Նշվում է, որ 2022թ. դրությամբ կոնտեյներերի պահման համար ազատ տարածք այլևս չի լինի: 

Картинки по запросу Fukushima radioactive water

Картинки по запросу Fukushima radioactive water

Փորձագետները խորհուրդ են տվել «Ֆուկուսիմայի» ճառագայթված ջուրը Խաղաղ օվկիանոսը լցնել