Իտալացի գիտնականներին հաջողվել է մեկուսացնել կորոնավիրուսը

21:03 • 02.02.20

Իտալիայի Spallanzani ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները կարողացել են մեկուսացնել կորոնավիրուսը, ինչն ապագայում պետք է օգնի պատվաստանյութի մշակմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

«Վիրուսի մեկուսացումը մեծ հնարավորություն է տալիս այն ուսումնասիրելու համար, որպեսզի լավ հասկանան, թե ինչպես կարելի է կանխել դրա տարածումը»,- ասել է իտալացի նախարարը Հռոմում կայացած ասուլիսում:

Սպերանցայի խոսքով՝ իտալացի մասնագետների բացահայտումները հասանելի կլինեն միջազգային հանրությանը:  

Իտալիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել կես տարով արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրում՝ պայմանավորված կորնավիրուսի տարածմամբ: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 31-ին կորոնավիրուսի համաճարակն անվանել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:  

Իտալացի գիտնականներին հաջողվել է մեկուսացնել կորոնավիրուսը