Պոմպեոն Կիևում հրաժարվել է հանդիպել Սաակաշվիլիի հետ. լրատվամիջոցներ

12:32 • 02.02.20

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն աշխատանքային այցով Կիևում գտնվելու ժամանակ մերժել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպման առաջարկը:

Ինչպես նշում է vz.ru-ն, Սաակաշվիլին, ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման հույս ունենալով, մի քանի ժամ է անցկացրել այն հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ կանգ էր առել Պոմպեոն: Սակայն պետքարտուղարի անվտանգության ծառայությունը նրան ներս չի թողել:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայում թաքնվում է Վրաստանի արդարադատությունից: Քաղաքական գործիչը կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներով Վրաստանում դատապարտվել է ինը տարի ազատազրկման: