Թուրքիան հավելյալ ռազմատեխնիկա է տեղափոխել սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգում տեղակայված զորամաս

14:22 • 02.02.20

Թուրքիան իր ռազմատեխնիկան անցկացնում է Սիրիայի հետ սահմանով, ինչն արվում է սահմանային Հաթայ նահանգում տեղակայված զորամասերի ամրապնդման նպատակով:

Ինչպես հայտնում է aa.com.tr կայքը, Սիրիայի սահմանը հատած ավտոշարասյունը բաղկացած է մի քանի տասնյակ զրահապատ մեքենաներից, այդ թվում՝ տանկերից:

eadaily.com
կայքը հավելում է, որ ավելի վաղ Թուրքիան սիրիական Իդլիբ նահանգ էր տեղափոխել հավելյալ ուժեր, տեղադրել էր երեք անցակետ: Այսպիսով՝ Անկարան իր դժգոհությունն է հայտնում Ռուսաստանին, որն աջակցում Է Իդլիբի նկատմամբ Սիրիայի կառավարական ուժերի գրոհին:

Նշվում է, որ կառավարական բանակը ցանկանում է ջախջախել նահանգում իրենց դիրքերն ամրապնդած իլամիստ գրոհայիններին:

Картинки по запросу New Turkish military convoy crosses border with Syria

Картинки по запросу Сирия