Վենետիկում Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբ է հայտնաբերվել
Վենետիկում կիրակի ընթանում են Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբի վնասազերծման աշխատանքները: Корреспондент-ի փոխանցմամբ՝ աշխատանքներով պայմանավորված 3500 բնակիչ է տարհանվել:
Ռումբը 220 կգ է կշռել: Այն վնասազերծելուն ուղղված գործողությունների ժամանակ դադարեցվել էր մի շարք տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ինչը դժվարություններ է առաջացրել զբոսաշրջիկների համար:
Վենետիկի իշխանությունները հայտնել են, որ ռումբը բարեհաջող կերպով դուրս է հանվել և վնասազերծվել բաց ծովում:










