Բրիտանացի մասնագետներին հաջողվել է առաջին անգամ տեսագրել գորշ ծովափոկերի, որոնք ջրի տակ ծափ են տալիս
Անգլիական Նյուքասլի համալսարանի հետազոտողները պնդում են, որ իրենց հաջողվել է առաջին անգամ տեսագրել գորշ ծովափոկերի, որոնք ստորջրյա տարածքում լողակներով ծափահարում են։
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, Բեն Բարվիլը Նյուքասլի համալսարանից 17 տարի շարունակ փորձել է տեսագրել ծովափոկերին՝ նրանց գրավելով կրակոցի ձայնին նմանվող ձայների միջոցով, որոնք ծովային կենդանիներն արձակում են բազմացման ժամանակաշրջանում:
Ուշագրավ տեսարանը մասնագետները նկարահանել են Նորթումբերլենդի մոտակայքում գտնվող անգլիական Ֆարն կղզիներում:










