Blackberry արտադրողը որոշել է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը

11:32 • 04.02.20

TCL Communication ընկերությունը մտադիր է դադարեցնել Blackberry սմարթֆոնների արտադրությունը: Այս մասին ընկերությունը հայտնում է Twitter սոցիալական կայքի իր էջում:

«TCL Communication-ը BlackBerry շարժական սարքերի մշակման, արտադրության և վաճառքի իրավունք այլևս չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը կդադարեցնի սմարթֆոնների վաճառքն օգոստոսի 31-ից, սակայն առաջիկա երկու տարիների ընթացքում օժանդակ ծառայություններ կմատուցի մինչ այդ տարեթիվը վաճառված հեռախոսներին: TCL Communication ընկերությունը շնորհակալություն է հայտնել գաջեթն օգտագործողներին:

Այս որոշումը հիմնականում պայմանավորված է ոչ թանկ սենսորային էկրաններով գաջեթների ֆոնին Blackberry հեռախոսների վաճառքի զգալի նվազման հետ:

 

Blackberry արտադրողը որոշել է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը