Թարմացված Kia Sorento-ն գաղտնազերծվել է պրեմիերայից առաջ (լուսանկարներ)

14:11 • 04.02.20

Չորրորդ սերնդի Kia Sorento-ի արտաքին տեսքն ամբողջովին գաղտնազերծվել է պրեմիերայից առաջ: Լուսանկարները հայտնվել են motor1.com կայքում:

Հաղորդվում է, որ մեքենան կադրում է հայտնվել Կալիֆոռնիայում` գովազդային նկարահանումների ժամանակ: Կադրերում երևում է, որ նոր մեքենան արտաքինից զգալիորեն տարբերվում է իր նախորդ տարբերակից:

Նոր Sorento-ն ստացել է միջին չափերի քրոսովերների պլատֆորմ, նոր լուսադիոդային օպտիկա և լուսարձակների նոր դիզայն:

Չափերով նոր քրոսովերն ավելի մեծ է դարձել, սակայն նրա պարամետրերը դեռևս հայտնի չեն:

Նախնական տվյալներով` մեքենան կունենա 2,0 և 2,2 լիտր ծավալով տուրբոդիզելներ և 2,0 և 2,5 հզորությամբ բենզինային շարժիչներ: Նոր Sorento-ն կունենա նաև հիբրիդային ուժային համակարգ:

Մեքենայի պրեմիերան կկայանա մարտի 3-ին Ժնևի ավտոսրահում:

 

 

 

Թարմացված Kia Sorento-ն գաղտնազերծվել է պրեմիերայից առաջ (լուսանկարներ)