Անգլիայում պատմական նշանակություն ունեցող «խորհրդավոր» գերեզման է հայտնաբերվել` ձեռքերը կապված կմախքներով

06:30 • 05.02.20

Մեծ Բրիտանիայի հարավ-արևելքում գտնվող Միլթոն Քեյնս քաղաքում տների կառուցման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է «խորհրդավոր» գերեզման է` ձեռքերը կապված կմախքներով: Այս մասին հայտնում է Livescience-ը:

Ընդհանուր առմամբ` հայտնաբերվել է 42 կմախք, որոնք այնքան էլ խորը թաղված չեն եղել: Շրջանային խորհրդի անդամ Ռոբին Ստաչբերին հայտարարել է` կապված ձեռքերը կարող են վկայել այն մասին, որ կմախքները պատկանել են մահապատժի ենթարկված անձանց:

«Դրանք կարող են թվագրվել անգլո-սաքսոնյան ժամանակներով, երբ սպանությունները տեղի են ունեցել Բուկինգհամշիր քաղաքում կամ Քաղաքացիական պատերազմի ժամանակներից (17-րդ դարի անգլիական հեղափոխություն), երբ նույնպես բազմաթիվ զոհեր եղել են»,- ասել է նա:

Անգլիայում պատմական նշանակություն ունեցող «խորհրդավոր» գերեզման է հայտնաբերվել` ձեռքերը կապված կմախքներով