Իրանը հայտնել է երրորդ սերնդի հրթիռակիրներ արտադրելու մասին
Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մորտեզա Բարարին հայտարարել է, որ Թեհրանը տիրապետում է երրորդ սերնդի հրթիռակիրներ արտադրելու տեխնոլոգիային:
«Իրանի Գերագույն տիեզերական խորհրդի աջակցության շնորհիվ այսօր մենք կարող ենք երրորդ սերնդի հրթիռակիրներ ստեղծել: Իրանը յուրացրել է «Սարիր» անունով հայտնի երրորդ սերնդի հրթիռակիրների ստեղծման տեխնոլոգիան», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Բարարին իրանական «Ֆարս» գործակալությանը:
Նա հավելել է, որ իրանցի գիտնականները մեծ ձեռքբերումների են հասել տիեզերքի և ավիացիայի ոլորտում:










