Իսրայելում պատահաբար հին եգիպտական գտածո են հայտնաբերել (լուսանկարներ)

10:39 • 06.02.20

Իսրայելում տեղի բնակիչներից մեկը պատահաբար ավելի քան 3500 տարվա հին եգիպտական արվեստի գործ է հայտնաբերել` խարսխի տեսքով, որի վրա պատկերված է գրի աստվածուհի Սեշատը: Այս մասին տեղեկացնում է Haaretz պարբերականը:

Իսրայելի հնությունների վարչության մասնագետները, որոնք զբաղվում են գտածոյի ուսումնասիրությամբ, հիերոգլիֆների շնորհիվ պարզել են, որ գտածոն ստեղծվել է մ.թ.ա. մոտ 15-րդ դարում` Փարավոնների 18-րդ դինաստիայի կառավարման օրոք:

Գտածոյի բացառիկությունը սովորական խարսխի համար նյութի և նրա վրա արված պատկերների շատ բարձր որակն է:

Ըստ հնագետների` այն սկզբնական շրջանում սալաքար է եղել, որը զարդարել է հին եգիպտական տաճարը կամ թագավորական պալատը:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել նաև նրան, որ չնայած պատկերների մեծ մասի հիանալի կերպով պահպանված լինելուն, եգիպտական աստվածուհու դեմքը մաքրվել է: Մասնագետները կարծում են, որ դա կարող է արված լինել կրոնական կոնֆլիկտի հողի վրա:

Մյուս վարկածն այն է, որ Սեշատի դեմքը մաքրվել է որպես հարգանքի նշան` սալաքարը խարիսխ դարձնելուց  առաջ:

Հնագետների խոսքերով` նավը, որի վրա օգտագործվել է խարիսխը, հնարավոր է մասնակցած լինի եգիպտական փարավոն Թութմոս 3-րդի ռազմարշավներից մեկին:

 

 

The Anchor found off Atlit

Shirly Ben-Dor Evian, curator of Egyptian archaeology at the Israel Museum, with the ancient Egyptian anchor found off Atlit

Իսրայելում պատահաբար հին եգիպտական գտածո են հայտնաբերել (լուսանկարներ)