Անտարկտիդայում անոմալ տաք եղանակ է գրանցվել. գերազանցվել է 1967թ.-ի ռեկորդը

06:34 • 08.02.20

Անտարկտիդայում գրանցվել է անոմալ տաք եղանակ: Փետրվարի 6-ին, արգենտինական Էսպերանսա գիտահետազոտական կայանի տվյալներով, գրանցվել է +18.3 աստիճան` ըստ Ցելսիուսի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ սա պատմական ռեկորդ է` 1967 թվականից ի վեր: Աղբյուրը հայտնում է, որ եղանակային բարձր ջերմային ֆոնն Անտարկտիդայում դեռ պահպանվում է և կշարունակվի ևս մի քանի օր:

Անտարկտիդայում անոմալ տաք եղանակ է գրանցվել. գերազանցվել է 1967թ.-ի ռեկորդը