CNN-ը ցուցադրել է, թե ինչպես են ընթացել Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար 10 օրում կառուցված հիվանդանոցի շինարարական աշխատանքները

22:37 • 08.02.20

Մինչ Չինաստանը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ, Ուհան քաղաքում կատարելագործվում են դիզայներական և ինժեներական լուծումները: Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով ընդամենը 10 օրում կառուցված հիվանդանոցի շինարարական աշխտանքները պատկերող տեսանյութը:

Կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար կառուցված առաջին հիվանդանոցը՝ «Հոուշենշանն», իր առաջին հիվանդներին սկսել է ընդունել երկուշաբթի օրը: Իսկ երկրորդ հիվանդանոցի՝ «Լեյշենշանի» բացումը նախատեսվում է մոտ օրերս: Այն բաղկացած է երկու մասնաշենքից՝ նախատեսված 1000 և 1500 հիվանդի համար:

Իշխանությունները հույս ունեն, որ նոր հաստատությունը կօգնի թեթևացնել Ուհան քաղաքի գերծանրաբեռնված առողջապահական համակարգը:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 700-ը, իսկ վարակակիրներինը՝ 31 000-ը:

 





CNN-ը ցուցադրել է, թե ինչպես են ընթացել Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար 10 օրում կառուցված հիվանդանոցի շինարարական աշխատանքները