Պոմպեյի ջրահեռացման համակարգերը կրկին կշահագործվեն` չնայած որ կառուցվել են գրեթե 2300 տարի առաջ. Daily Mail (լուսանկարներ)

16:16 • 08.02.20

Հնադարյան Պոմպեյ քաղաքի ջրահեռացման հին համակարգերն այնքան լավ վիճակում են գտնվում, որ դրանք կրկին սկսելու են շահագործել` չնայած որ կառուցվել են գրեթե 2300 տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

Պոմպեյի 457 մ երկարություն ունեցող թունելներից մեկը համարվում է քաղաքի բացառիկ կառույցներից մեկը, այն կառուցվել է ջուրը քաղաքի կենտրոնից հեռացնելու համար:

Այս և այլ թունելների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրահեռացման համակարգերը հազարամյակների ընթացքում չեն օգտագործվել և գտնվում են հիանալի վիճակում:

Նշվում է, որ այս համակարգերը կրկին օգտագործելու հնարավորությունն այն ժամանակների ինժեներական գործի բարձր մակարդակի վկայությունն է:

Համակարգը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին կամ 2-րդ դարի սկզբին, սամնացիների կողմից, որոնք այդ ժամանակ բնակվում էին քաղաքում: Հետագայում այն ընդլայնվել է հռոմեացիների կողմից:

Պոմպեյը կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին մ.թ. 79 թվականի օգոստոսին` Վեզուվի ժայթքման հետևանքով։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։

Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Ներկայում քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։

 

Since 2018, the 1,500ft (457m) network of tunnels (pictured), which are big enough for a human to fit into, have been carefully assessed

A project has seen the Archaeological Park of Pompeii partner up with speleologists — professional cave analysts — from the Cocceius Association to study the tunnels

The system allowed excess rainwater to be drained out of the ancient city, towards the sea. The network is complex but structurally sound and the project revealed the tunnels were built in three phases

 

Initially, the system was constructed in the late 3rd or early 2nd century BC in the so-called Hellenistic phase by the Samnites who inhabited the city before the Romans. It was then expanded by the Romans up until the eruption of Vesuvius in 79AD

Analysis of the tunnels revealed they had been almost untouched for millennia and the complex system is still in excellent condition

 

 

Պոմպեյի ջրահեռացման համակարգերը կրկին կշահագործվեն` չնայած որ կառուցվել են գրեթե 2300 տարի առաջ. Daily Mail (լուսանկարներ)