Twitter-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել

02:40 • 08.02.20

Twitter-ի օգտատերերը հայտնել են սոցիալական կայքի աշխատանքի խափանման մասին: Այդ մասին տվյալներ է հրապարակել Downdetector ծառայությունը:

Նշվում է, որ օգտատերերի 45 տոկոսը դժգոհել է կայքի ընդհանուր աշխատանքից: Համապատասխանաբար 34 և 19 տոկոսը խնդիրների հետ են բախվել iPhone և Android համակարգերից կայք մուտք գործելիս:

Ամենաշատ բողոքներն ստացվել են ԱՄՆ-ից` Նյու Յորքից, Վաշինգտոնից, Չիկագոյից, Ֆենիքսից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից և Ճապոնիայից:

Twitter-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել