«Հիանալի և հաջողված աշխատանք». Հրվ. Կորեայի նախագահը շնորհավորել է «Մակաբույծները» ֆիլմի կազմին «Օսկար»-ի արժանանալու կապակցությամբ

17:27 • 10.02.20

Հարավային Կորեայի նախագահը «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսորին, դերասաններին և նկարահանման թիմին շնորհավորել է «Օսկար» մրցանակին արժանանալու կապակցությամբ, հայտնում է soompi.com կայքը: 

Միացյալ Նահանգների կինոակադեմիայի մրցանակների հանձնման 92-րդ արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Հարավկորեացի ռեժիսոր Փոն Ջուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմն ԱՄՆ կինոակադեմիայի վարկածով «Տարվա լավագույն ֆիլմ» է դարձել: Առաջին անգամ «Օսկար»-ի գլխավոր մրցանակը տրվել է ոչ անգլալեզու ֆիլմի: Ֆիլմը նաև երեք այլ մրցանակների է արժանացել` լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի և լավագույն արտասահմանյան ֆիլմի համար:

«Մակաբույծները» ֆիլմն ամբողջ աշխարհի մարդկանց հուզել է կորեական ոճով ներկայացված պատմությամբ, այն մանրակրկիտ ռեժիսորական աշխատանքի, բովանդակալից երկխոսությունների, սցենարի, մոնտաժի, երաժշտության, արվեստի և դերասանական խաղի շնորհիվ իր հզորությունն է ապացուցել աշխարհին… Այս ֆիլմը միաժամանակ և՛ ծիծաղելի է, և՛ տխուր, սոցիալական ուղերձով, սակայն նոր հաղորդագրություն է պարունակում, հիանալի և հաջողված աշխատանք է», - ասվում է Մուն Չժե Ինի հայտարարության մեջ:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռենե Զելվեգերը («Ջուդի»), «Լավագույն դերասան» անվանակարգում արձանիկին է արժանացել Խոաքին Ֆենիքսը («Ջոկեր»):

Հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: