Փորձագետը պատմել է բանկային հաշվից գումարների գողության նոր եղանակից պաշտպանվելու միջոցների մասին

12:44 • 10.02.20

Ռուսական Telecomdaily տեղեկատվա-վերլուծական գործակալության տնօրեն Դենիս Կուսկովը պատմել է, թե ինչպես պաշտպանվել բանկային հաշիվներից գումարների յուրացման նոր եղանակից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Մասնագետի խոսքով` կասկածելի զանգի դեպքում որևէ անձնական տվյալ չի կարելի տրամադրել: Բացի այդ, նման իրավիճակում փորձագետը խորհուրդ է տվել անհապաղ կապվել այն բանկի անվտանգության ծառայության հետ, որտեղ հաշիվն է գտնվում:

Վերջերս հայտնի է դարձել գումար գողանալու նոր սխեմայի մասին, ըստ որի` հանցագործները զանգահարում են պոտենցիալ զոհերին, ներկայանում են որպես բանկի աշխատակիցներ և հայտնում են, թե հայտարարություն են ստացել հաճախորդի հաշիվը փակելու մասին: Այն բանից հետո, երբ հաճախորդը հայտնում է, որ որևէ նման հաղորդագրություն չի տրամադրել, նրան խնդրում են անձնական տվյալները «ճշտել» գումարներն առավել «անվտանգ» հաշիվ փոխանցելու համար:  

 

Փորձագետը պատմել է բանկային հաշվից գումարների գողության նոր եղանակից պաշտպանվելու միջոցների մասին