Ռուսական Caviar ընկերությունը կթողարկի Samsung Galaxy Z Flip սմարթֆոնի՝ «Ջոկերի» կերպարով և $5210 արժողությամբ ոսկեպատ տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)
Նախքան Samsung-ի Galaxy Z Flip նորագույն սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսն ու թողարկումը, ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտանում է շքեղ դասի սմթարֆոնների հատուկ տարբերակների թողարկման գործում, արդեն իսկ ակնարկել է, որ մտադիր է շուտով ներկայացնել նաև Samsung-ի ծալովի նորույթի իր մոդելը:
Ինչպես տեղեկացնում է luxurylaunches.com-ը, համացանցում արդեն հասանելի են ոսկեգույն հատուկ տարբերակը պատկերող լուսանկարները: Հայտնի են դարձել նաև որոշ տեխնիկական հատկություններ, ինչպես օրինակ կրկնակի տեսախցիկը, ականջակալների միակցիչի բացակայությունը:
Պատյանը պատված է 999 հարգի ոսկով և զարդարված է խաղաքարտի դիզայնին նմանվող փորագրություններով: Սմարթֆոնի ետևի կողմում խաղաքարտերի ոճով պատկերված են «Ջոկերի» և «Հարլի Քուինի» կերպարները: Աղբյուրի տվյալներով՝ նորույթը կարժենա 5210 դոլար:
Նշվում է, որ հասանելի են լինելու երկու այլ տարբերակներ՝ մեկն ավելի քիչ տիտանապատ պատյանով ($5,690), մյուսը՝ ոսկեզարդ պատկերով ($6,000): Այս շարքը կթողարկվի 54 օրինակով՝ ոգեշնչված ջոկերի համար նախատեսված խաղաքարտերի քանակով:



.png?1581435402611)










