Galaxy Z Flip. Samsung-ը շնորհանդեսից մեկ օր առաջ անսպասելիորեն գաղտնազերծել է իր նորագույն ծալովի սմարթֆոնը (տեսանյութ)

19:37 • 11.02.20

Նախօրեին Լոս Անջելեսում կայացած «Օսկար» մրցանակաբաշխությանը կինոաշխարհի գլխավոր նորույթներից բացի հանդիսատեսին տպավորել է նաև Samsung ընկերությունը՝ գաղտնազերծելով իր ծալովի սմարթֆոնը, որի շնորհանդեսը դեռ չի կայացել:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, հարավկորեական ընկերությունն իր Galaxy Z Flip սմարթֆոնը ներկայացրել է 30 վայրկյան տևողությամբ գովազդում, որը ցուցադրվել է մրցանակաբաշխության ժամանակ: Նորույթների պաշտոնական շնորհանդեսը կայանալու է փետրվարի 11-ին: Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին:

Գովազդային հոլովակում սմարթֆոնը պատկերված է շարժման մեջ, ինչպես նաև բացվելիս: Ցուցադրվել է նաև սմարթֆոնով տեսազանգ կատարելու հնարավորությունը:  

 

Galaxy Z Flip. Samsung-ը շնորհանդեսից մեկ օր առաջ անսպասելիորեն գաղտնազերծել է իր նորագույն ծալովի սմարթֆոնը (տեսանյութ)