Nokia-ն կարող է վերաթողարկել իր կուլտային դարձած N9 սմարթֆոնը (լուսանկարներ)
Ֆիննական Nokia ընկերությունը կարող է վերաթողարկել իր կուլտային դարձած N9 սմարթֆոնը, հայտնում է Gizchina-ն:
Պորտալը նշում է, որ հեռախոսի «վերածնունդը» դեռ շշուկների մակարդակի վրա է գտնվում:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին հնարավոր նոր սարքի ռենդերները: Նշվում է, որ հեռախոսը կստանա Nokia N9 Remastered Edition կամ Nokia N9 2020 անվանումը:
Ենթադրվում է, որ հեռախոսը կհամալրվի AMOLED էկրանով, կրկնակի տեսախցիկով, Android-ի ներկայիս տարբերակով և Google Assistant ձայնային օգնականով: Նորացված N9-ը կթողարկվի բարակ շրջանակով և կլորացված եզրերով:
N9 հեռախոսը թողարկվել է 2011 թվականին և դարձել միակ սարքը, որը թողարկվել է Meego ընկերության հետ համագործակցության արդյունքում:















