1000-ից ավելի մարդու կյանք խլած կորոնավիրուսը պաշտոնական անվանում է ստացել. ԱՀԿ

21:04 • 11.02.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության պաշտոնական անվանումը կլինի Covid-2019:

«Մենք այժմ նոր անուն ունենք հիվանդության համար՝ Covid-19»,- BBC News-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում, որտեղ նոր տեսակի վիրուսի հարցով քննարկումներին նվիրված երկօրյա համաժողով է ընթանում:

Համաժողովը մեկնարկել է, երբ Չինաստանից տարածվող վիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը: Վերջին տվյալներով՝ 42000-ից ավելի մարդ վարակակիր է համարվում:

1000-ից ավելի մարդու կյանք խլած կորոնավիրուսը պաշտոնական անվանում է ստացել. ԱՀԿ