Xiaomi-ն ներկայացրել է Mi 10 շարքի առաջադեմ սմարթֆոնները (լուսանկարներ)

18:03 • 13.02.20

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi 10 շարքի առաջադեմ սմարթֆոնները: korrespondent.net-ի փոխանցմամբ՝ երկու նոր մոդել է ներկայացվել այս շարքից՝ Mi 10 և Mi 10 Pro:

Գաջեթները թողարկվել են 6,67 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրանով՝ 2340х1080 պիքսել կետայնությամբ: Նորույթները համալրվել են Snapdragon 865 պրոցեսորով և LPDDR5 նորագույն ձևաչափի օպերատիվ հիշողությամբ:

Գաջեթները հասանելի կլինեն 8 և 12 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև 128 և 256 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ: Սմարթֆոնները ներկայանում են 5G ցանցով աշխատելու հնարավորությամբ:

Xiaomi-ի հիմնական նորույթներից մեկը դարձել է տեսախցիկը: Mi 10 մոդելի հիմնական տեսախցիկը 108 մեգապիքսել կետայնություն ունի, ինչպես նաև երկու հավելյալ սենսոր՝ յուրաքանչյուրը 2 մեգապիքսել կետայնությամբ:

Mi 10 Pro-ն ևս համալրվել է 108 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկով և երկու հավելյալ սենսորով՝ 12 և 8 մեգապիքսել կետայնությամբ:  

Xiaomi Mi 10 մոդելը կարժենա 573 դոլար՝ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ տարբերակի պարագայում, և 673 դոլար՝ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ տարբերակի պարագայում:

 

 



 

Xiaomi-ն ներկայացրել է Mi 10 շարքի առաջադեմ սմարթֆոնները (լուսանկարներ)