Եգիպտոսում հնագետներն 80-ից ավելի հնագույն գերեզման են հայտնաբերել (լուսանկարներ)

11:13 • 13.02.20

Եգիպտոսի հյուսիսում գտնվող Դակահլիա նահանգի Ումմ ալ Հալջան շրջանում պեղումների ժամանակ հնագիտական խումբը 83 հին գերեզման է հայտնաբերել, ասվում է երկրի հնագույն հուշարձանների հարցերով նախարարության հայտարարության մեջ:

Հնությունների հարցերով գերագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ Վազիրին մանրամասնել է, որ հայտնաբերված գերեզմաններից 80-ը պատկանում են մեր թվարկությունից առաջ չորրորդ հազարամյակի առաջին կեսի ժամանակաշրջանին:

Նա ընդգծել է, որ գերեզմանները հիմնականում պատրաստվել են օվալային փոսի ձևով, դրանցում կավե դագաղներ և զանազան սպասք է հայտնաբերվել:

Հնագետները հույս ունեն մոտ ժամանակներս նոր գերեզմաններ և հնագույն քաղաքակրթության հետքեր հայտնաբերել: 

Картинки по запросу "الكشف عن ٨٣ مقبرة بمنطقة آثار كوم الخلجان بمحافظة الدقهلية"

 

Եգիպտոսում հնագետներն 80-ից ավելի հնագույն գերեզման են հայտնաբերել (լուսանկարներ)