Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Z Flip-ի առավել նորաձև տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)

13:29 • 13.02.20

Հարավկորեական Samsung ընկերությունը, որը երկու օր առաջ ներկայացրել է իր ամենաթարմ արտադրանքը` Galaxy Z Flip սմարթֆոնը, այժմ ներկայացրել է գաջեթի է՛լ ավելի նորաձև տարբերակը:

Ինչպես նշում է luxurylaunches.com-ը, մոդելը ստեղծվել է ամերիկացի հայտնի դիզայներ Թոմ Բրաունի հետ համագործակցության շրջանակում: Մեջտեղից ծալվող սմարթֆոնը ստացել է Thom Browne բրենդի կարմիր, սպիտակ, կապույտ գույները:

Thom Browne Edition հավաքածուում ներառված է հեռախոս, անլար ականջակալներ, ինչպես նաև Galaxy Watch Active 2 ժամացույց` կապիչների հավաքածուով:

Հայտնի է, որ Samsung-ի նոր սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի վաղվանից՝ Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում: Դրա գինն ավելի քան 1000 դոլար է:

 

 

Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Z Flip-ի առավել նորաձև տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)