Չինաստանում սկսել են կենդանիների վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը

23:14 • 15.02.20

Չինաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փորձարկումներ անել կենդանիների վրա:

Ինչպես հայտնում է life.ru-ն՝ հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին, այժմ մի քանի տեսակի պատվաստանյութեր փորձարկվում են կենդանիների վրա:

Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովից ընդգծել են նաև, որ անվտանգ և արդյունաետ պատվաստանյութի ստեղծման համար ժամանակ է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: ԱՀԿ-ին հիվանդության տարածման մասին տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Մինչ օրս վիրուսից մահացել է ավելի քան 1500 մարդ, վարակակիր են հանդիսանում ավելի քան 66 400-ը:

Չինաստանում սկսել են կենդանիների վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը