Գիտնականներն անձրևի կաթիլներից էներգիա ստացող սարք են ստեղծել

22:23 • 15.02.20

Հոնկոնգցի գիտնականները նոր տեսակի էլեկտրագեներատոր են ստեղծել, որը թույլ է տալիս ավելի քան 140 վոլտ լարում ստանալ ջրի մեկ կաթիլի՝ 15 սմ բարձրությունից ընկնելուց:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Science Daily գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, այդ էներգիան կբավականացնի 100 ոչ մեծ լուսադիոդային լամպերի սնուցման համար:

Հոնկոնգի քաղաքային համալսարանի ինժեներների ստեղծած անձրևի կաթիլներից էլեկտրաէներգիա ստացող գեներատորը երկու հիմնական տարբերություն ունի նախկինում առկա նմանօրինակ տարբերակներից:

Առաջինը, այն պատրաստված է նյութից, որը գրեթե մշտապես ապահովված է էլեկտրական լիցքով: Դա բարձր խտության մակերեսային լիցքի կուտակման և պահպանման նոր մեթոդ է ապահովում: Այս գյուտը թույլ է տալիս շրջանցել ցածր խտության լիցքի խնդիրը:

Երկրորդ, սարքը կազմված է ալյումինային էլեկտրոդից և ինդիումի օքսիդից, ինչպես նաև անագից, ինչը դրական ազդեցություն է ունենում էներգիայի արտադրման, պահպանման և լիցքավորման վրա:

Գիտնականներն անձրևի կաթիլներից էներգիա ստացող սարք են ստեղծել