Apple-ը կարող է նոր iPhone-ներում սեփական 5 G անտենան օգտագործել. The Verge

14:17 • 16.02.20

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ընթացիկ տարվա աշնանը ներկայացնել 5G կապով գործող iPhone սմարթոնի նոր մոդելները՝ համալրված Qualcomm ընկերության արտադրության X55 մոդեմով:

Սակայն ինչպես նշում է theverge.com-ը, Apple-ը մտադիր է  զգալի նվազեցնել Qualcomm-ից ունեցած կախվածությունը՝ փորձելով սեփական 5G անտենան ստեղծել:

Այնուհանդերձ՝ ընկերությունում դեռևս վերջնական որոշում չի կայացվել այս տարում ներկայացվելիք սմարթֆոններում նոր անտենան կիրառելու հարցում: Չի բացառվում, որ սմարթֆոնի մոդելներից մեկը կունենա «խնձորային» բրենդի անտենան, իսկ մյուսը համալրված կլինի Qualcomm-ի արտադրանքով:

Apple-ը կարող է նոր iPhone-ներում սեփական 5 G անտենան օգտագործել. The Verge