«Թունելի վերջում լույս ենք տեսնում». Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ երկիրը մոտ է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակ տանելուն
Մոտ ապագայում Չինաստանը կկարղանա հաղթահարել COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը, հայտնում է CNBC-ն` Անվտանգության հարցով Մյունխենյան համաժողովի ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությանը հղումով:
«Մենք թունելի վերջում լույս ենք տեսնում»,- ասել է Չինաստնի ԱԳՆ ղեկավարը և հավելել, որ այս համաճարակը չի քայքայի չինական տնտեսությունը:
«Չինաստանի տնտեսությունը կարող է հաղթահարել այս խնդիրը»,- հավաստիացրել է Վան Ին: Նախարարը նաև շնորհակալություն է հայտել կորոնավիրուսի դեմ պայքարում երկրին ցուցաբերված աջակցության համար:
Հիշեցնեք, որ ավելի վաղ Չինաստանի իշխանությունները արգելել էին բնակիչներին դուրս գալ տներից: Հուբեյ նահանգում միայն ոստիկանության և արտակարգ ծառայությունների ավտոմեքենաների տեղաշարժն է թույլատրելի:
Նշվում է նաև, որ Չինաստանում մահապատիժ է սահմանվել կորոնավիրուսով վարակված լինելու փաստը թաքցնելու համար, քանի որ հիվանդության ախտանշանների մասին չասելը հասարակական անվտանգությանն ուղված սպառնալիք է համարվում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի թարմ տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 70 547 դեպք, որից 1770-ը` մահվան ելքով:
Հիվանդությունից բուժվել է 10 844 հիվանդ, որոնք դուրս են գրվել հիվանդանոցներից: Բուժվածներից 1425-ը բուժհաստատությունները լքել են կիրակի օրը:
Տեղեկությունների համաձայն` մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 4 դեպք:










