Կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 70 000-ը. զոհերը 1770-ն են
Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի թարմ տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 70 547 դեպք, որից 1770-ը` մահվան ելքով, հայտնում է EurAsia Daily-ն:
Հիվանդությունից բուժվել է 10 844 հիվանդ, որոնք դուրս են գրվել հիվանդանոցներից: Բուժվածներից 1425-ը բուժհաստատությունները լքել են կիրակի օրը:
Տեղեկությունների համաձայն` մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 4 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստանում է, որ ծանր թաքաբորբ հարուցող կորոնավիրուսի համաճարակը կարող է Երկրի ամբողջ բնակչության երկու երրորդ մասը վարակել:
Ռուսաստանում գրանցվել է վարակի ախտորոշման երկու դեպք: Երկու վարակվածներն էլ Չինաստանի քաղաքացիներ են եղել, որոնք ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:










