SpaceX-ի հրթիռակրի առաջին աստիճանն անհաջող վայրէջք է կատարել արբանյակներն ուղեծիր հասցնելուց հետո (տեսանյութ)
Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակրի բազմակի օգտագործման առաջին աստիճանն ընկել է Ատլանտյան օվկիանոսը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այն ընկել է վայրէջքի համար նախատեսված լողացող հարթակի հարևանությամբ: Վայրէջքը պատկերող տեսանյութն իր թվիթերյան էջում հրապարակել է ՆԱՍԱ-ի լուսանկարիչը:
Չնայած անհաջող վայրէջքին՝ Falcon 9-ը ուղեծիր է հասցրել Starlink ցանցի 60 նորագույն արբանյակները՝ նախատեսված ինտերնետ կապի ապահովման համար:
Smoke can be seen in the far right of the screen. 1056.4 did not land on OCISLY. #SpaceX #Starlink pic.twitter.com/bDQ4VVlqbA
— Nathan Barker (@NASA_Nerd) February 17, 2020










