Aston Martin-ը ներկայացրել է V8 Vantage կուպեի հիման վրա կառուցված ռոդսթերը՝ ամենաարագ բացվող ծալովի տանիքով (լուսանկարներ)
Բրիտանական Aston Martin ընկերությունը ներկայացրել է V8 Vantage կուպեի նորացված դիզայնով տարբերակը, որը զրոյից վերափոխվել է:
Ինչպես գրում է luxurylaunches.com-ը, 2021 թվականի համար նախատեսված Aston Martin Vantage ռոդսթերը ներկայանում է ամենաարագ բացվող և փակվող փափուկ ծալովի տանիքով: Ամբողջությամբ ավտոմատ ռեժիմով աշխատելով՝ այն կարող է բացվել 6.7 վայրկյանում: Դա տեղի է ունենում Z-աձև ծալվող համակարգի շնորհիվ: Ընկերությունից հայտնում են, որ ռոդսթերը կուպեից ընդամենը 60 կգ է ավել կշռում:
Նորույթը համալրված է 4 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով, որը 510 ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 8-աստիճան փոխանցման տուփի հետ: Մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3.7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 305 կմ/ժամ:















