Լուսնակարիչը հրապարակել է աշխարհի միակ վարդագույն կատվաձկան պատկերը
Լուսանկարիչ Քրիստիան Լեյնը ցույց է տվել աշխարհի միակ վարդագույն կատվաձկան լուսանկարը, որը պատկանում է Manta alfredi ցեղատեսակին:
Ինչպես ներկայացնում է Sciencealert.com-ը, առաջին անգամ այս տեսակի ծովային արարածին նկատել է ջրասուզորդ Ռայան Ջեֆրին 2015 թվականին: Կատվաձկանը տվել են Կլուզո մականունը՝ «Վարդագույն հովազ» մուլտֆիլմների շարքի հերոսի պատվին:
Լուսանկարն արվել է Մեծ արգելախութի մոտակայքում գտնվող Լեդի-Էլիոտ կղզու ջրերում:
Ձկնատեսակի արտասովոր գույնը գիտնականները բացատրում են էրիթրիզմի տեսակով, ինչը նշանակում է, որ մաշկային ծածկույթի գունավորման (պիգմենտացիայի) խախտում է տեղի ունեցել կարմիրի կամ մոտ երանգի օգտին:










