Ռուս մասնագետը նշել է ապագայի ամենապահանջված մասնագիտությունները

17:41 • 18.02.20

Մոտ ապագայում ամենապահանջված մասնագիտությունները տեխնոլոգիական ոլորտում կլինեն, հայտնում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով HeadHunter ընկերության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Ջաբարովի հայտարարությանը:

«Դրանք կենսաինժեներները, կենսադեղագետները, կենսաինֆորմատիկները, խելացի միջավայրի նախագծողները, ռոբոտատեխնիկական, կիբերանվտանգության, այլընտրանքային էներգիայի ոլորտի մասնագետներն են»,- պատմել է Ջաբարովը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Նշվում է, որ այս ոլորտի մասնագետներն արդեն մեր օրերում էլ պահանջված են և գնալով նրանց էլ ավելի մեծ նշանակություն կտան:

Արդի մասնագիտությունների շարքում Ջաբարովը նաև նշել է նեյրոհոգեբաններին, ծրագրավորողներին, ինժեներ-նախագծողներին, եռաչափ տպման ինժեներներին, ճարտարագետներին և վիտուալ իրականության դիզայներներին:

«Նման կադրերի սղության պատճառով սկզբնական ժամանկներում նրանց պարտրաստ են բարձր աշխատավարձ և հրապուրիչ պայմաններ առաջարկել»,- նշել է նա:

Մասնագետի խոսքով` նոր թվային մասնագիտությունները կարելի է սովորել առցանց և ոչ առցանց դասընթացների, համալսարանների կողմից առաջարկվող հատուկ ծրագրերի, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների շնորհիվ:  

Ռուս մասնագետը նշել է ապագայի ամենապահանջված մասնագիտությունները