Գիտնականները պարզել են, որ մթնոլորտում ջերմոցային գազերի քանակը շատ ավելին է, քան ընդունված է կարծել
ԱՄՆ Ռոչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ մթնոլորտում մեթանի քանակը խստագույնս քիչ է ներկայացվում, ուսումնասիրության արդյունքների մասին հայտնում է Phys.org կայքը: Պարզվել է, որ մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի քանակը շատ ավելին է:
Գիտնականներն ուսումնասիրել են Գրենլանդիա կղզուց բերված սառույցի նմուշներն ու պարզել, թե որքան է Երկրի մթնոլորտում 200 տարի առաջ եղել ածխածին-14-ի իզոտոպների քանակը: Պարզվել է, որ ժամանակակից աշխարհում մեթանի արտանետումները նախորդ հաշվարկները գերազանցում են 25-40%-ով: Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ եթե մինչև 1870 թվականը գրեթե ամբողջ մեթանը կենսաբանական ծագում է ունեցել, ապա այժմ դրանք վառելիքների այրման պատճառով առաջացած անթրոպոգեն արտանետումներ են:
Մեթանը գլոբալ տաքացմանը և կլիմայի փոփոխությանը «մասնակից» երկու գազերից մեկն է: Այն միջավայրի վրա համեմատաբար ավելի քիչ ազդեցություն ունի, քան ածխաթթու գազը, սակայն դրա կրճատումը կարող է նպաստել գլոբալ տաքացման դեմ պայքարին:










