Volkswagen-ը ներկայացրել է Caddy մոդելի նոր սերնդի մեքենաները (լուսանկար)
Volkswagen ընկերությունը Գերմանիայում ներկայացրել է Caddy մոդելի նոր սերնդի մեքենաները: Այս մասին տեղեկացնում է motor.ru կայքը:
Մեքենան կառուցված է MQB մոդուլային պլատֆորմի վրա: Նոր մեքենայի երկարությունն ավելացել է 93 մմ-ով և կազմում է 4501 մմ: Միևնույն ժամանակ նոր Caddy-ն 25 մմ-ով ցածր է իր նախորդ տարբերակից, աերոդինամիկ դիմադրության գործակիցն էլ 0,33-ից իջել է 0,30-ի:
Մեքենայի սրահում նոր սարքավորումներ են տեղադրված, իսկ մեքենայի թոփ տարբերակների համար գործում է դրանց թվային տարբերակը:
Բացի այդ, մեքենայում հայտնվել է նաև տեղեկատվական-ժամանցային էկրան:
Նոր Volkswagen Caddy-ն ունի 75, 102 և 122 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչներ: Բացի այդ, այս մոդելը կարելի է պատվիրել բենզինով և գազով աշխատող բիովառելիքային ուժային համակարգով:











